Առողջապահության լրատու 6-7.2012
Բժիշկ վակուումը
Չինական ավանդական բժշկությունում վակուում թերապիան շատ վաղուց է կիրառություն գտել: Մեթոդի հիմքում վակուումի բարենպաստ ազդեցությունն է պերիֆերիկ արյան շրջանառության վրա, օրգանիզմի հյուսվածքների կառուցվածքների վերականգնումը, կենսաբանական ակտիվ կետերի տեղային ակտիվացումը, օրգանիզմից խարամների և թունավոր նյութերի դուրս բերման արագացումը:
Վակուում թերապիայի որակյալ անցկացումը հաճախ հիվանդին ազատում է մի ողջ շարք անբարենպաստ ախտանիշներից, խուսափելով դեղամիջոցներ ընդունելուց, որոնց մեծ մասը օրգանիզմի վրա վնասակար ազդեցություն են գործում:
Չինականhttp://www.taomed.ru/images/for_text/treatment_01/img_52_big.jpg բժշկության փիլիսոփայությունը հիմնված է մարդու օրգանիզմի բաղկացուցիչ մասերի անքակտելի կապի վրա: Հնարավոր չէ բուժել հիվանդությունը, առանց պարզելու առաջացման պատճառը, իսկ բուժումն էլ անցկացվում է ոչ թե տվյալ հիվանդության շրջանակներում, այլ ողջ օրգանիզմի մակարդակով:
Որն է վակուում թերապիայի էությունը
Վակուում թերապիայի անցկացման համար մասնագետներն օգտագործում են ավանդական, հատուկ, տարբեր ձևերի ու չափերի ապակե տարաները` բանկաները, որոնց օգնությամբ էլ ստեղծվում է վակուումը: Մեթոդը հետևյալն է` բանկայի մեջ շատ արագ մտցվում է այրվող բամբակե խծուծը, որն այրում է տարայի մեջ եղած թթվածինը և բանկայի ու մաշկի հատման հատվածում վակուում է ստեղծվում: Բանկաները բժշկության մեջ նոր ուղղության` իմպուլսա-վակուումային թերապիայի հիմքն են: Վակուում թերապիայի սխեման, բանկան դնելու կետերը, բուժման տևողությունն անհատական ընտրությամբ է կատարվում: Վակուում թերապիան մաշկի մակերեսին առաջացնում է արյան և ավշի տեղային հոսք, անմիջականորեն ազդում ներքին օրգանների նյարդերի ու անոթների վրա՝ նպաստելով դրանց գործառույթների վերականգնմանը: Վակուում թերապիայի մեկ այլ դրական արդյունքը մաշկի հիպերեմիկ գոտում կենսաբանական ակտիվ նյութերի ձևավորման արագացումն է: Բանկան ստեղծում է ցածր (բացասական) ճնշում, որը լայնացնում է մազանոթները, ուժեղացնում արյան հոսքը, նշանակում է, նաև նյութափոխանակությունը: Բանկան այնպիսի բացասական ճնշում է ստեղծում, որը նույնիսկ կարող է պայթեցնել մազանոթները: Նման դեպքում առաջացած արյան զեղումները, երբ արյունն անցնում է միջբջջային տարածություն, ապահովում են աուտոհեմոթերապիայի արդյունքը: Դա, իր հերթին, խթանում է նյութափոխանակության և օրգանիզմի վերականգնման պրոցեսը: Աուտոհեմոթերապիան բարենպաստ ազդեցություն է ունենում արյունատար համակարգի վրա, նպաստում օրգանիզմի պաշտպանական ուժերի ավելացմանը: Հյուսվածքների վրա ցածր ճնշման ազդեցության ուսումնասիրությունների ժամանակ պարզվել է, որ սովորական բժշկական բանկաները 3-4 րոպե կտրուկ բարձրացնում են օրգանիզմում նյութափոխանակության մակարդակը: Հետո այն կարգավորվում է: Բժիշկներն առաջարկում են այդ վակուումը տեղային օգտագործել, անմիջականորեն հիվանդության հատվածում: Եվ այդ հատվածի վրա իմպուլսիվ ազդեցություն գործել որոշակի ժամանակահատվածներով: Պարզվել է, որ ցածր ճնշման տատանումներն օրգանիզմում նպաստում են նյութափոխանակության 3-4 անգամ բարձրացմանը, որը պահպանվում է 10-12 րոպե: Ընդ որում, դրական փոփոխությունն արձանագրվում է մինչև 5 սմ խորությամբ. հյուսվածքների բջիջներն առավել արագ են վերականգնում կենսունակությունը, առավել կայուն են դառնում տարբեր անբարենպաստ ազդեցությունների հանդեպ, հիվանդ բջիջը վակուումի ազդեցության տակ սկսում է ակտիվորեն դուրս գալ հիվանդագին վիճակից: Իսկ եթե բջիջն արդեն սկսում է նորմալ գործել, նշանակում է, հյուսվածքը նույնպես վերականգնվում է և, որպես հետևանք, լավանում է նյութափոխանակությունը: Այս բացահայտումը շատ հիվանդությունների բուժման նոր մեթոդի հիմքը դարձավ. այն տեղային հիպոբարոիմպուլսային խթանումն է, պարզ ասած, իմպուլսա-վակուումային թերապիա: Տվյալ մեթոդն առաջին անգամ կիրառել են Ավիատիեզերական բժշկության կենտրոնում տիեզերագնացների վերականգնողական թերապիայում: Հայտնի է, որ հիպոդինամիան երկար թռիչքների ժամանակ հանգեցնում է մկանների, հանգույցների թուլացմանը և ավանդական մեթոդներով դրանց վերականգնման համար բավական երկար ժամանակ է պահանջվում: Տիեզերագնացներին իմպուլսա-վակուումային թերապիա էին կատարում օրական 3-4 անգամ: Արձանագրվել է, որ նյութափոխանակության արագությունն այդ դեպքում նրանց մոտ ավելացել է 3-4 անգամ և նրանք շատ արագ ապաքինվել են: Այսօր իմպուլսա-վակուումային թերապիայի մեթոդը հաջողությամբ կիրառվում է շատ հիվանդությունների բուժման համար, նախևառաջ, հոդերի հիվանդությունների: Բուժման արդյունքն այնքան բարձր է, որ հիվանդներն առաջին իսկ բուժգործողությունից թեթևացում են զգում, վերանում են հոդացավերը, նվազում այտուցները, ավելանում է հոդերի շարժունակությունը: Բժշկական պրակտիկայում կիրառվում է մի սարք, որը հնարավորություն է տալիս իմպուլսային վակուումով ազդել, օրինակ, միանգամից չորս հիվանդ հոդերի վրա, նշանակում է` արագացնում է ապաքինման գործընթացը:
Հիանալի արդյունքներ է արձանագրվել օստեոխոնդրոզի վակուումային բուժման ժամանակ, որի համար բնորոշ է արյան մատակարարման անբավարարությունը, ինչը պայմանավորված է մազանոթների ճնշմամբ: Ի դեպ, օստեոխոնդրոզը, ըստ ԱՀԿ տվյալների, դեպքերի քանակով բոլոր հիվանդություններից առաջ է անցել և արձանագրվում է գրեթե յուրաքանրյուր մարդու մոտ 25 տարեկանից հետո, օրգանիզմի ծերացման հետևանքով: Ողնաշարի ծռումը, միջողնային ճողվածքները նույնպես առավել արդյունավետ են շտկվում, քան ավանդական մեթոդների դեպքում: Քրոնիկական թոքաբորբերը, կանգային երևույթները թոքերում` սրտային անբավարարության դեպքում, նեյրոդերմիտը, պսորիազը, պրոստատիտը, գինեկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններն ամենևին էլ հիվանդությունների լրիվ ցանկը չէ, որոնք արդյունավետ բուժվում են վակուումով:
Վակուումային թերապիայից հետո, եթե մաշկի վրա մուգ բծեր են մնացել, նշանակում է` բուժումն արդյունավետ է, իսկ մասնագետը՝ պրոֆեսիոնալ:
Ինչ է վակուում-թերապիայի օգնությամբ կատարվող մերսումը
Մերսման այս մեթոդը միակը չէ, բայց շատ տարածված է: Տվյալ մերսման բուժարար ազդեցությունն օրգանիզմի վրա այն է, որ մաշկին որոշակի կենսաբանական ակտիվ կետի վրա հիպերեմիկ հատված է ստեղծվում, գրգռվում են մաշկի մակերեսին տեղակայված ռեցեպտորները, հետևաբար մերիդիանների համակարգերի վրա ռեֆլեկտոր ազդեցություն է կատարվում: Վակուում-թերապիան նպաստում է մաշկի և ներքին օրգանների կանգային երևույթների վերացմանը, ուժեղացնում է մաշկային ծածկույթով օրգանիզմ թթվածնի ներթափանցումը, կարգավորում նյութափոխանակությունը: Վակուում-թերապիան վերականգնում է մաշկի առաձգականությունը, մկանների կծկողականությունը, բոլոր հյուսվածքների առաձգականությունը: Բացի այդ, վակուում-թերապիան նպաստում է քրտնագեղձերի և ճարպագեղձերի լավ աշխատանքին, որոնց շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս թունավոր նյութերը, լեղաթթվի, միզաթթվի ավելցուկը և այլն: Եվ վակուում-թերապիայի ողջ արդյունքն իրականցվում է, առաջին հերթին, օրգանիզմի սեփական ռեսուրսների մոբիլիզացման հաշվին:
Վակուում-թերապիան ցուցված է հետևյալ հիվանդությունների համալիր բուժման մեջ.
- Մրսածության հիվանդություններ
- Քրոնիկական բրոնխիտ
- Բրոնխային ասթմա
- Թիկունքի, պարանոցի, վերջույթների մկանային և հոդային ցավեր
- Ռադիկուլիտ, իշիաս
- Միոզիտ
- Ողնաշարի օստեոխոնդրոզ
- Նյարդաբանական և անոթային հիվանդություններ
- Վնասվածքներ, սալջարդեր (արագ ապաքինում)
- Ցելյուլիտ, մարմնի քաշի կարգավորում:
Սակայն վակուում-թերապիան նաև հակացուցումներ ունի: Այն չի թույլատրվում թոքային արյունահոսության, քրոնիկական բորբոքային ախտընթացների, ինֆեկցիոն հիվանդությունների ակտիվ փուլի, արյան հիվանդությունների, տրոմբոֆլեբիտի, հղիության դեպքում:
Վստահեք ձեր առողջությունը միայն փորձառու մասնագետներին:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2010 թվականի հետազոտության (ՀԺԱՀ-2010) հիմնական արդյունքները...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
ՀՀ առողջապահության, ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունների, ՌԴ և Հայ-ռուս-ամերիկյան «Տղամարդու առողջություն» ընկերությունների նախաձեռնությամբ, ՌԴ ԳԱ և ՌԴ ԲԳԱ-ների...
Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև...
Այս կարգախոսով միջոցառում և աշխատաժողով անցկացվեց, որին մասնակցում էին Հայաստանի առողջապահական, հակահամաճարակային ծառայությունների, ԱՀԿ-ի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ...
Գիտնականները պարզել են, թե ինչու են լավատես մարդիկ միշտ պահպանում լավ տրամադրությունը, եթե, նույնիսկ, տհաճությունների են հանդիպում...
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի...
Ֆարինգիտն ըմպանի հետին պատի բորբոքումն է: Հիվանդության առաջացման պատճառներից են սառը կամ աղտոտված օդը շնչելը, քիմիական գրգռիչների ազդեցությունը (սպիրտ, ծխախոտ) և այլն...
40 տարեկանից հետո սկսում են հնչել առաջին «ահազանգերն» այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Հարկ է ուշադրություն դարձնել այդ ահազանգերին և դեռ երկար ժամանակ կարող եք պահպանել արտաքին տեսքն ու լավ ինքնազգացողությունը...
Արյունը մարդու օրգանիզմում իրականացնում է կենսական երկու կարևոր գործառույթ` փոխադրիչ և պաշտպանողական: Բնականաբար, արյան գործառույթների արտահայտված խանգարումները հանգեցնում են մահվան...
Վախը մարդուն ուղեկցում է ծննդյան օրից մինչև խորը ծերություն: Մենք մշտապես վախենում ենք ինչ-որ բանից, օրինակ, կանայք վախենում են սարդերից ու մկներից, տղամարդիկ` իրենց աշխատանքը կորցնելուց, երեխաները...
Քրոնիկական հոգնածության համախտանիշը միայն աշխատամոլների մոտ չէ, որ լինում է: Եվ, ընդհանրապես, սովորական հոգնածության հետ այն ընդհանրապես կապ չունի: Բժիշկները որոնում են քրոնիկական հոգնածության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն